National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
21.06.2018
ՀՀ խորհրդարանական պատվիրակության այցը Բուլղարիա
1 / 3

Պաշտոնական այցով հունիսի 19-ից Բուլղարիայում է ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի պատվիրակությունը՝ Ջեմմա Բաղդասարյանի գլխավորությամբ:

Պատվիրակության կազմում են ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, պատգամավորներ Արմենուհի Կյուրեղյանը, Արամ Սարգսյանը եւ Միհրան Հակոբյանը: Սոֆիայում հայկական պատվիրակությանը միացել է նաեւ Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը:

Հունիսի 20-ին ԲՀ Ժողովրդական ժողովում տեղի է ունեցել պատվիրակության հանդիպումը Բուլղարիայի խորհրդարանի նախագահի տեղակալ Էմիլ Խրիստովի հետ:

Նա ընդգծել է երկու ժողովուրդների միջեւ ձեւավորված վաղեմի բարեկամությունն ու մշակութային առնչությունները, որոնք ամուր հիմք են հայ-բուլղարական հարաբերությունների զարգացման համար: Նա կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության խորացման գործում:

ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ջեմմա Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել բուլղարական կողմին՝ այցը բարձր մակարդակով կազմակերպելու եւ ջերմ հյուրընկալության համար: Նա արժեւորել է Բուլղարիայի ջանքերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ՝ շնորհակալություն հայտնելով ԲՀ խորհրդարանին՝ օրերս ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու համար:

Ջեմմա Բաղդասարյանը կարեւորել է խմբի առաջին այցը Բուլղարիա՝ հույս հայտնելով, որ այն ամուր հիմք կհանդիսանա երկկողմ քաղաքական, առեւտրատնտեսական, մշակութային եւ հումանիտար ոլորտներում համագործակցության հետագա զարգացման համար: Այս համատեքստում նա առանձնացրել է երկու երկրների խորհրդարանների միջեւ գործնական համագործակցության նշանակությունը ժողովրդավարական գործընթացների խրախուսման գործում:

Հանդիպումից հետո ՀՀ պատվիրակությունն այցելել է խորհրդարանի նիստերի դահլիճ, ուր հայ խորհրդարանականներին ողջունել են ԲՀ Ժողովրդական ժողովի խոսնակ Ցվետա Կարայանչեւան եւ նիստի մասնակիցները:

Տեղի է ունեցել նաեւ երկու երկրների բարեկամական խմբերի հանդիպումը: Կարեւորվել է համագործակցության տարբեր ոլորտներում կոնկրետ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը, քննարկվել են քաղաքական կապերի զարգացմանը, միջազգային կազմակերպություններում փոխաջակցությանը, տնտեսական բնագավառում ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը, ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը, ապակենտրոնացված համագործակցությանը, հայ համայնքի կառույցների հետ բուլղար պատգամավորների կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր:

Հանդիպման ավարտին ստորագրվել է «ՀՀ ԱԺ Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի եւ ԲՀ ԺԺ Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի միջեւ համագործակցության մասին» հուշագիրը:

Այցի մասին պայմանավորվածություն կողմերի միջեւ ձեռք էր բերվել դեռեւս 2017թ. ապրիլ-մայիս ամիսներին՝ հաշվի առնելով երկու երկրներում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձեւավորված բարեկամական խմբերի նորացված կազմերի, ԲՀ-ՀՀ խմբի նոր նախագահի նշանակման եւ խմբերի միջեւ համագործակցության խթանման անհրաժեշտության հանգամանքները:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am